Շումախերի լեգենդար բոլիդը հանվել է աճուրդի

Ferrari F300-ը, որն օգտագործել է Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը 1998 թվականին, աճուրդի է հանվել։

Աշխարհի յոթակի չեմպիոնն այս բոլիդով հաղթել է չորս մրցարշավներից չորսում:

RM Sotheby’s աճուրդային ընկերությունը կանխատեսում է, որ մեքենան կարող է վաճառվել 5-6,5 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Ինչպես հայտնում է Motor Sport Magazine-ը, մեքենան, որին Շումախերը «երեխայի պես սիրում էր», վաճառվել էր 1999 թվականին։ Օգոստոսի 18-20-ը Մոնտերեյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) կայանալիք աճուրդում Ferrari F300-ը կհայտնվի մուրճի տակ: