Ես շատ ծեր կլինեմ այդ ամենի համար․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ապագայում չի պատրաստվում վերադառնալ Մյունխենի «Բավարիա»։

«Մանչեսթեր Սիթին» շաբաթ օրը Գրին Բեյում (ԱՄՆ) ընկերական հանդիպում կանցկացնի «Բավարիայի» հետ։

«Ոչ: Ես շատ ծեր կլինեմ այդ ամենի համար»,- ասել է Գվարդիոլան՝ պատասխանելով գերմանական ակումբի մարզչի պաշտոնը նորից գլխավորելու մասին հարցին։

«Հիմա նրանք հիանալի մարզիչ ունեն, նրա համար լավ խաղացողներ են գնում։ Ես կվերադառնամ այնտեղ միայն որպես հյուր։ Անհավանական ուրախ էի այնտեղ աշխատելու համար: Անհամբեր սպասում եմ այդ մարդկանց հետ հանդիպմանը: Դա իմ կյանքի զարմանալի մասն էր: Ես դեռ բնակարան ունեմ Մյունխենում, և համաճարակից հետո միգուցե ժամանակ ունեմ այցելելու այնտեղ։ Ես այնքան շատ հիշողություններ ունեմ, այնքան երջանիկ էի այնտեղ ընտանիքիս հետ»,- 51-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։