Նրանից ընդամենը 5 րոպե պահանջվեց, որպեսզի համոզի ինձ տեղափոխվել Ռոմա․ Մատիչ

«Ռոմայի» նորեկ Նեմենյա Մատիչը նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուից ընդամենը 5 րոպե է պահանջվել, որպեսզի համոզի իրեն միանալ «գայլերին»:

Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը պորտուգալացու գլխավորությամբ հանդես է եկել «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Ինձնից ավելի միայն Լեմպարդն է ավելի շատ հանդիպումներ անցկացրել Մոուրինյուի գլխավորությամբ: Ժոզեից ընդամենը 5 րոպե պահանջվեց, որպեսզի համոզի ինձ տեղափոխվել «Ռոմա»: Նա ունի ինչ-որ առանձնահատուկ բան, որը քեզ մոտիվացնում է և ստիպում է քեզ խաղադաշտում տալ առավելագույնը»,- Մատիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Մատիչը «Ռոմա» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»՝ ազատ գործակալի կարգավիճակով: