Լոնդոնի «Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակնկալում է ազատվել ութ խաղացողներից։
Այդ մասին գրում է բրիտանական Mirror-ը։
Աղբյուրը նշում է, որ այդ ֆուտբոլիստներն են Նիկոլա Պեպեն, Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը, Հեկտոր Բելերինը, Ռիս Նելսոնը, Ֆոլարին Բալոգունը, Պաբլո Մարին, Բերնդ Լենոն և Լուկաս Տորեյրան։
Ընդգծվում է, որ այդպիսով լոնդոնցիները կկարողանան թեթևացնել աշխատավարձերի բյուջեն։ Նախորդ մրցաշրջանում այս ցուցակի խաղացողներից մի քանիսը վարձավճարով հանդես են եկել այլ թիմերում: