Պաշտոնական․ Պորտուի գլխավոր մարզչի որդին տեղափոխվեց Այաքս

«Այաքսը» հայտարարել է «Պորտուի» հարձակվող Ֆրանսիսկու Կոնսեյսաուի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ամստերդամյան թիմը պորտուգալացի 19-ամյա խաղացողի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը:

Ըստ Transfermarkt-ի՝ Կոնսեյսաուի տրանսֆերը «Այաքսին» արժեցել է 5 մլն եվրո:

Ֆրանսիսկուն «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի որդին է։