Իմ զգացմունքներն արտահայտելու համար բավարար բառեր չկան․ Մանե

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է Աֆրիկայի տարվա լավագույն խաղացողի մրցանակը ստանալը։

«Շատ ուրախ եմ այս մրցանակին արժանանալու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, իմ մարզչին, ակումբում ու ազգային հավաքականում իմ թիմակիցներին, ընտանիքիս։

Ես լի եմ զգացմունքներով, դրանք արտահայտելու համար բավարար բառեր չկան»,- Մանեի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:

Մանեի համար, ով 2021 թվականին Սենեգալի հետ հաղթել է Աֆրիկայի ազգերի գավաթը, սա Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի երկրորդ մրցանակն է։