Լակազետը դարձել է մեղուների հարձակման զոհ

Ալեքսանդր Լակազետը չի մասնակցի «Ֆեյենորդի» դեմ «Լիոնի» հաջորդ ընկերական հանդիպմանը: Պատճառը մեղուների հարձակումն է։

Այդ մասին հայտնում է Daily Star-ը։

Նշվում է, որ ֆրանսիացուն մի քանի անգամ կծել են անտառում։ Խաղացողի մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել. առողջության համար լուրջ վտանգ չկա։

Այս ամառ Լակազետը ֆրանսիական ակումբ էր տեղափոխվել «Արսենալից»։