«Տորինոն» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռեյնիերի նկատմամբ։
Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբը» մտադիր է 20-ամյա բրազիլացուն հաջորդ մրցաշրջանում վարձավճարով տալ որևէ ակումբի։ Թուրինցիներն արդեն բանակցություններ են սկսել Ռեյնիերի գործակալի հետ։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Նա 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: