ESPY Sports Awards. Մբապեն՝ տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Լոս Անջելեսում կայացել է ESPY Sports Awards 30-րդ մրցանակաբաշխությունը։

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Չելսիի» հարձակվող Սեմ Քերը ստացել են տարվա լավագույն ֆուտբոլիստի և կին խաղացողի մրցանակը համապատասխանաբար։

ESPY մրցանակը տրվում է ESPN-ի կողմից անցած օրացուցային տարվա լավագույն խաղացողներին և թիմերին:

Հաղթողները որոշվում են երկրպագուների քվեարկությամբ։