Մադրիդի «Ռեալի» երկրպագուն դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ խնդրելով թիմ վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ թույլ չտալով նրան միանալ Մադրիդի «Ատլետիկոյին»։
Այդ մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 21-ին Պերեսը ներկա է գտնվել Մադրիդի «Ռեալի» մարզմանը Կալիֆորնիական համալսարանի կամպուսում և ինքնագրեր է ստորագրել։ Այդ պահին երկրպագուներից մեկը Պերեսին խնդրել է բոլոր ջանքերը գործադրել Ռոնալդուին վերադարձնելու համար։
«Խնդրում եմ վերադարձնել Կրիշտիանուին։ Այնպես արեք, որ նա չգնա «Ատլետիկո», – ասել է երկրպագուն: