Ճապոնիայում հրաբուխը ժայթքել է ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Դա տեղի է ունեցել Կյուսյու կղզում՝ Ճապոնիայի առաջնության երրորդ լիգայի հանդիպման ժամանակ։
Սակուրաջիմա հրաբուխը արթնացել է «Կագոսիմա Յունայթեդի» տնային խաղի մեկնարկից անմիջապես առաջ, սակայն ոչ խաղացողները, ոչ երկրպագուները չեն շտապել լքել մարզադաշտը։
Սակուրաջիման 1117 մետր բարձրությամբ հրաբուխ է, որն ամենաակտիվն է համարվում Ճապոնիայում։
Այս հրաբխի 1914 թվականի ժայթքումը համարվում է ամենաուժեղը Ճապոնիայում քսաներորդ դարում։