«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը արձագանքել է հարձակվող Տիմո Վերների խոսքերին, ով ասել էր, որ երջանիկ կլիներ ցանկացած այլ վայրում, որտեղ կանոնավոր կերպով կխաղար հիմնական կազմում:
«Ես զարմացած եմ. եթե ես երիտասարդ խաղացող լինեի և խաղայի «Չելսի» ֆուտբոլային ակումբում, ապա կլինեի մոլորակի ամենաերջանիկ մարդկանցից մեկը»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Տիմո Վերները կարող է հեռանալ «Չելսիից» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Տուխելը ցանկանում է թարմացնել թիմի հարձակման գիծը։
Ֆուտբոլիստի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էին Բունդեսլիգայի ակումբները, մասնավորապես՝ «Հերտան» և «Բորուսիան»: