Ատլետիկոյի նախագահը պատասխանել է Ռոնալդուի հավանական տրանսֆերի վերաբերյալ հարցին

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Դուք պետք է ինձ ավելի բարդ հարցեր տաք։ Մենք հիանալի խաղացողներ ու ֆանտաստիկ մարզիչ ունենք։

Էլ ի՞նչ ենք ուզում։ Մենք ամեն ինչ ունենք հաղթելու համար»,- մեջբերում է Սերեսոյին Fichajes-ը։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Դիեգո Սիմեոնեի թիմի հետ բանակցություններ են ընթացել, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չեն կայացվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն այլևս չի ցանկանում խաղալ անգլիական ակումբում։