Երբ նա մարզավիճակ ձեռք բերի, նա անկասելի կլինի․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայում Էրլինգ Հոլանդի խաղից իր սպասելիքներով։

«Նա պետք է պատրաստ լինի հաջորդ խաղին։ Նա փոքր խնդիրներ ուներ, ուստի մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել:

«Բավարիայի» հետ խաղում, հավանաբար, նա կլինի կազմում։ Նա ընդամենը երկու խաղ է անցկացրել, մրցաշրջանը երկար է լինելու, այնպես որ մի անհանգստացեք: Երբ նա մարզավիճակ ձեռք բերի, նա անկասելի կլինի»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» մոտ 75 միլիոն եվրոյի դիմաց։