Նկունկուն հնարավոր է կարիերան շարունակի Լա Լիգայում

«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» դիտակետում, գրում է OK Diario-ն։

Այս ամառ տրանսֆերը քիչ հավանական է, եթե գործարքն իսկապես կայանա, ապա հունվարին կամ ավելի ուշ:

Մադրիդցիները պետք է 60 միլիոն եվրո վճարեն ֆուտբոլիստի համար, եթե որոշեն ձեռք բերել նրան: Այս գումարը նշված է որպես Նկունկուի գործող պայմանագրի խզման կետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլիստը չի ցանկանում լքել «ցլերի» ճամբարը և մտադիր է ևս մեկ տարի մնալ ակումբում։