Ռոնալդուն ընտրություն է կատարում իր մոր և Ջորջինայի ցանկությունների միջև

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ կարիերան Իսպանիայում շարունակելու հետաքրքրությունը պայմանավորված է ընտանեկան իրավիճակով։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, հարձակվողի կինը՝ Ջորջինան, ցանկանում է վերադառնալ Իսպանիա, որտեղ նա մեծացել է, իսկ Մադրիդը նրա առաջնահերթություն է։ Ինքը՝ Ռոնալդուն, ինչպես ավելի վաղ նշվում էր, չի ցանկանում վերադառանալ իր նախկին ակումբ՝ «Ռեալ»։

Մեկ այլ տարբերակ նշվում է «Ատլետիկոն»: Տեղեկություն կար, որ Դիեգո Սիմեոնեի թիմի հետ բանակցություններ են ընթացել, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չեն կայացվել։

Մինչդեռ հարձակվողի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, երազում է որդու՝ Լիսաբոնի «Սպորտինգ» վերադառնալու մասին։ Այս ակումբում է սկսվել պորտուգալացու կարիերան։ Ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի», «Սպորտինգը» կարող է Ռոնալդուին առաջարկել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն այլևս չի ցանկանում խաղալ անգլիական ակումբում։