Բավարիան ջախջախեց MLS-ի ակումբին ընկերական խաղում

Հուլիսի 21-ի գիշերը (Երևանի ժամանակով) ԱՄՆ-ում կայացել է «Դի Սի Յունայթեդ» – «Բավարիա» ընկերական հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց մյունխենցիների հաղթանակով 6։2 հաշվով։

Գերմանական թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Մարսել Զաբիտցերը, Սերժ Գնաբրին, Ջոշուա Զիրկզեն, Թոմաս Մյուլերը, ինչպես նաև նորեկներ Սադիո Մանեն և Մատիս դե Լիխտը։ Նրանց համար այս գնդակներն առաջինն էին մյունխենցիների մարզաշապիկով։

Ամերիկյան թիմի լազմում գոլերով աչքի ընկան Սքեյջ Սիմոնսեն Լեհլանդը և Թեոդոր Կու-Դիպիետրոն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Դի Սի Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ուեյն Ռունին։