🎥 Մեսսիի գոլն օգնեց ՊՍԺ-ին հաղթել Կավասակիին

Չորեքշաբթի օրը՝ հուլիսի 20-ին, Տոկիոյի մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում, որում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները 2:1 հաշվով հաղթեցին ճապոնական «Կավասակի Ֆրոնտալեին»:

32-րդ րոպեին Լիոնել Մեսսին առաջ մղեց փարիզցիներին, իսկ 58-րդ րոպեին Արնո Կալիմենդո-Մուինգան ևս մեկ գոլի հեղինակ դարձավ։

Ճապոնիական թիմի միակ գոլը 84-րդ րոպեին խփեց Կազույա Յամամուրան։

ՊՍԺ-ն նախամրցաշրջանային տուրի հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին Սայտամայում՝ «Ուրավա Ռեդ Դայմոնդս» թիմի դեմ։