Բարսելոնան ավելի լավն է, քան Ռեալը․ Ռաֆինյա

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան, ով կատալոնական ակումբ է տեղափոխվել «Լիդսից», ասել է, որ կարծում է, որ իր նոր թիմն ավելի լավն է, քան «Ռեալը»:

«Բարսելոնան» 2021/22 մրցաշրջանն ավարտեց Լա Լիգայի երկրորդ տեղում՝ Մադրիդի «Ռեալից» հետ մնալով 13 միավորով։ Մադրիդյան ակումբը հաղթել է նաև Չեմպիոնների լիգայում։

Սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» զգալիորեն ամրապնդել է կազմը, քանի որ արդեն ձեռք է բերել Ռոբերտ Լևանդովսկուն, Ռաֆինյային, Անդրեաս Կրիստենսենին և Ֆրանկ Կեսսիեն:

«Միշտ ցանկանում եմ գոլ խփել, բայց հատկապես դերբիներում: Նման հանդիպումներում գլխավորը հաղթելն է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա մենք ավելի լավն ենք, քան «Ռեալը», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Marca-ն։