Բրիտանացի հայտնի լրագրող Փիրս Մորգանը վստահ է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամառ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։
Մորգանը նաև հավելել է, որ պորտուգալացուն կոչ է անում տեղափոխվել «Արսենալ»։
«Նախորդ շաբաթ բավականին շատ շփումներ ունեցանք: Միանշանակ կարծում եմ, որ չափազանց քիչ հավանական է, որ Կրիշտիանու Ռոնալդուն ևս մեկ հանդիպում կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Կարծում եմ՝ մտովի նա արդեն հեռացել է ՄՅՈւ-ից։
Չեմ պատրաստվում բացահայտել, թե ինչի մասին ենք խոսել միմյանց հետ, բայց չեմ կարծում, որ Կրիշտիանուն հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսում է ֆուտբոլիստի հավակնությունները։
«Արսենալի» երկրպագուները, ովքեր հիմա լսում են ինձ, պետք է իմանան, որ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի համոզեմ նրան գնալ «Արսենալ», – Մորգանին է մեջբերում talkSPORT-ը: