📷 Դիբալան Ռոմայի մարզաշապիկով հետևել է Սպորտինգի հետ ընկերական խաղին

Պաուլո Դիբալան «Ռոմայի» խաղին հետևել է իր նոր թիմի մարզաշապիկով։

Արգենտինացի ֆուտբոլիստը ներկա է գտնվել Ժոզե Մոուրինյուի թիմի՝ «Սպորտինգի» դեմ ընկերական հանդիպմանը (2:3):

Տրիբունայում Դիբալան երևացել է հռոմեական ակումբի մարզաշապիկով, թեև նրա տեղափոխության մասին պաշտոնապես չի հայտարարվել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը «Ռոմայի» հետ երեք տարվա պայմանագիր կկնքի՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով՝ ներառյալ բոնուսները։ 

«Ռոման» նրան կստանա անվճար, քանի որ արգենտինացին այս ամառ ազատ գործակալի կարգավիճակ է ստացել՝ հեռանալով «Յուվենտուսից»:

Կադր՝ DAZN-ի հեռարձակումից