Բավարիան համաձայնեցրել է պայմանագիրն ավստրիացի ֆուտբոլիստի հետ

«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։

Այդ մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբն արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի անձնական պայմանները։ Մոտ ժամանակներս «Բավարիան» պաշտոնական առաջարկ կանի արդեն «Լայպցիգին»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լայպցիգը» ավստրիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատել է 30 միլիոն եվրո։