Միլանը դիտարկում է Բարսելոնայի ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը

«Միլանը» դիտարկում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Football Espana-ն՝ մեջբերելով La Gazzetta dello Sport-ին:

32-ամյա բոսնիացուն չի հաջողվել ամրապնդվել կատալոնացիների մեկնարկային կազմում։ Այդ իսկ պատճառով այս տրանսֆերը հնարավոր է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հույսեր չի կապում Պյանիչի հետ և հնարավորություն է փնտրում նրա տրանսֆերը վաճառելու համար։

Պյանիչի ապագան կատալոնական ակումբում էլ ավելի մշուշոտ է դարձել այն բանից հետո, երբ «Բարսելոնայի» կազմը համալրեց կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։