Զանիոլոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն մտափոխվել է «Ռոմայից» հեռանալու հարցում։ Նման տեղեկություն է հայտնում Sport Mediaset-ը։

Զանիոլոյի որոշման վրա ազդել է հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ զրույցը։ Պորտուգալացի մասնագետը կարողացել է համոզել Զանիոլոյին մնալ «Ռոմայում»:

Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Զանիոլոյի ծառայություններով հետաքրքրված էր «Յուվենտուսը» և, ըստ իտալական մամուլի, նա մոտ էր Թուրին տեղափոխվելուն:

Կիսապաշատպամի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։