«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը ակումբ։
«Բարսային», ինչպես ցանկացած մեծ թիմի, պետք է գոլ խփող հարձակվող: Ռոբերտը մի քանի անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկին»։ Նա երաշխավորում է գոլեր, իսկ յուրաքանչյուր մեծ թիմ կարիք ունի գոլեր երաշխավորող հարձակվողի։
Նրա, Անսու Ֆատիի և Օբամեյանգի հետ մենք գոլերի երաշխիք ունենք։ Մրցաշրջանները երկարում են, հանդիպումները դժվարանում են, իսկ նրա կինը սննդաբան է։ Երբ ունես մի կին, ով հոգ է տանում քո մասին…
Մենք մրցում էինք այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են ՊՍԺ-ն և Չելսին, որպեսզի ձեռք բերենք Ռոբերտին, և նա ցանկանում էր գալ այստեղ: Նա պետք է լուրջ ճնշման դիմեր»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն: