Նա ցանկանում է ցույց տալ, որ ավելի լավն է, քան Բենզեման․ Լևանդովսկու ներկայացուցիչ

Ռոբերտ Լևանդովսկին Իսպանիա է տեղափոխվել Կարիմ Բենզեմայի հետ մրցակցության պատճառով։

Այս կարծիքն է հայտնում Ցեզար Կուչարսկին։ Լևանդովսկու ներկայացուցիչը վստահ է, որ խաղացողը դեռ ունակ է նվաճել Ոսկե գնդակը։

«Լևանդովսկին միշտ ցանկացել է գնալ Իսպանիա, այդ իսկ պատճառով նա այդքան պայքարեց «Բավարիայի» հետ «Բարսելոնա» տեղափոխվելու համար: Նա ցանկանում է Իսպանիայում ցույց տալ, որ ավելի լավն է, քան Բենզեման։

Չեմ կարծում, որ նա չի ավարտի պայմանագիրն ու կմեկնի ԱՄՆ։ Վստահ եմ, որ նա այդ տարիները կանցկացնի «Բարսելոնայում», – ասել է Կուչարսկին El Larguero-ին: