Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հնարավոր է կարիերան շարունակի Ֆրանսիայում

«Լիոնը» հետաքրքրված է «Ռեալ Բետիսի» կիսապաշտպան Ուիլյամ Կարվալյուի ծառայություններով։

Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բետիսի» հետ ավարտվում է հաջորդ ամառ, և նա արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը։ Ընթացիկ տրանսֆերային պատուհանը «Բետիսի» համար կարող է ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից գումար վաստակելու վերջին հնարավորությունը լինել։

L’Equipe-ի տեղեկություններով՝ «Լիոնի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշը հույս ունի պորտուգալացի կիսապաշտպանի օգնությամբ ուժեղացնել ֆրանսիական ակումբի կազմը։ Տրանսֆերը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։