Դիբալան որոշել է՝ որտեղ է շարունակելու կարիերան

Հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռոմայում»:

Ինչպես հաղորդում է իտալական Sky-ը, հարձակվողը բանավոր համաձայնություն է տվել հռոմեական ակումբ տեղափոխվելուն։

«Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ հեռախոսով խոսել է թուրինյան ակումբի նախկին խաղացողի հետ, որից հետո նա տվել է իր համաձայնությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալան նախատեսում է նոր թիմում մեկ մրցաշրջանում ստանալ 6 մլն եվրո։