Լևանդովսկին պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Բարսելոնա

Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Բարսելոնա».

Կատալոնական ակումբը Մյունխենի «Բավարիայի» հետ համաձայնեցրել է 33-ամյա հարձակվողի տրանսֆերը 45 միլիոն եվրոյով՝ գումարած 5 միլիոն բոնուսներ։

«Բարսելոնան» խնդիրներ ուներ նախորդ մրցաշրջանում, բայց ակումբն անհավանական ներուժ ունի: Այժմ ակումբը մի քանի լավ տրանսֆերներ է կատարել։

Կարծում եմ, որ «Բարսելոնան» ճիշտ ուղու վրա է, որպեսզի վերադառնա բարձր հորիզոնական: Իմ նպատակը պարզ է՝ հաջողության հասնել Բարսայի հետ և նվաճել գավաթներ»,- ասել է լեհ ֆուտբոլիստը Bild-ին: