Գարնանը Ռաուլը մերժել է իսպանական ակումբի առաջարկը

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսին մայիսին առաջարկվել է «Էսպանյոլի» գլխավոր մարզչի պաշտոնը, որը նա մերժել է, հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ Ռաուլը պատասխանել է քաղաքավարի, բայց կատեգորիկ: Նա նախընտրել է մնալ սերուցքայինների երիտասարդական թիմի մարզչի պաշտոնում, որտեղ պատրաստվում է անցկացնել 4-րդ մրցաշրջանն անընդմեջ։

Արդյունքում մայիսի վերջին «Էսպանյոլը» գլխավոր մարզիչ նշանակեց Դիեգո Մարտինեսին։ 2021/22 մրցաշրջանի վերջում «Էսպանյոլը» զբաղեցրել է 14-րդ տեղը Լա Լիգայում։

Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալում» հանդես է եկել 1994-ից 2010 թվականներին։ Մադրիդյան ակումբի կազմում նա դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող և Իսպանիայի վեցակի չեմպիոն։