«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը հավանություն է տվել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերին։
«Ես շատ գոհ եմ այս ձեռքբերումից: Նա հիանալի ռմբարկու է՝ բազմաթիվ տարբեր որակներով, ոչ միայն խաղադաշտում:
Նա շատ է վազում, մեծ աշխատանք է կատարում։ Այս կազմով «Բարսան» կհաղթի Լա Լիգան։
Երբ Լևանդովսկին խաղում էր «Բորուսիայում», «Ռեալը» նրանից չորս գոլ բաց թողեց։ Տեսնենք՝ կշարունակե՞ն նրանք ծիծաղել տրանսֆերի գումարի վրա»,- Ստոիչկովի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։