Մորատան հնարավոր է վերադառնա Ա Սերիա

Թուրինի «Յուվենտուսը» չի հրաժարվել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային թիմ վերադարձնելու մտքից։

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին շատ է ցանկանում նրան տեսնել իր թիմում։ Մորատան ներկայումս հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում։

Ալվարոն վարձավճարով խաղում էր «Յուվենտուսում», սակայն թուրինցիները չցանկացան նրա ամբողջական տրանսֆերը գնել 35 միլիոնով։

Իսպանացին ստիպված էր վերադառնալ Մադրիդ, սակայն այժմ թուրինյան ակումբը կարծես մտափոխվել է, հայտնում է իսպանական Sport պարբերականը։