Դիբալան ընտրություն է կատարում երկու ակումբների միջև

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը ընտրություն է կատարում «Նապոլիի» և «Ռոմայի» միջև, սակայն առայժմ վերջնականապես չի կողմնորոշվել ապագայի իր ծրագրերի վերաբերյալ։

Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Ինտերն» ու «Տոտենհեմը», սակայն այս ակումբները, կարծես թե, արդեն դուրս են եկել տրանսֆերային մրցավազքից։

Դիբալան ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերեց այս տարվա հուլիսի 1-ին՝ Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուց հետո: