Պաշտոնական․ Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

Գերմանական «Վոլֆսբուրգը» համալրել է իր շարքերը իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Մաթիաս Սվանբերգով։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը «գայլերին» արժեցել է 9 միլիոն եվրո:

Սվանբերգի ծառայություններով նախկինում հետաքրքրված էին եվրոպական որոշ թոփ-ակումբներ, սակայն ի վերջո գերմանական ակումբը հաղթեց խաղացողի տրանսֆերային մրցավազքում:

Ինքը՝ Մաթիասը, 4 մրցաշրջան խաղացել է «Բոլոնիայի» կազմում և համարվում է իր երկրի ամենահեռանկարային կիսապաշտպաններից մեկը։

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Սվանբերգը 36 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: