ՊՍԺ-ն 30 մլն եվրո կվճարի ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց

Լրագրող Ադրիեն Գրենյեն տեղեկություն է հրապարակել երիտասարդ հարձակվող Ուգո Էկիտիկեի տրանսֆերի վերաբերյալ։

Աղբյուրի համաձայն՝ Էկիտիկեի տեղափոխությունը «Ռեյմսից» ՊՍԺ փարիզեցիներին կարժենա 30 միլիոն եվրո։

Այսպիսով, խաղացողը թիմին կարժենա 20 միլիոնով ավելի էժան, քան Ջանլուկա Սկամական, ում համար «Սասուոլոն» պահանջում էր 50 միլիոն եվրո։

Էկիտիկեն, հանուն ՊՍԺ տեղափոխվելու հրաժարվել էր տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված էր «Նյուքասլը»։