Նկունկուն ասել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն նշել է այն ակումբը, որտեղ նա նախատեսում է անցկացնել 2022/2023 մրցաշրջանը։

Ֆուտբոլիստը չի ցանկանում լքել «ցլերի» ճամբարը և մտադիր է ևս մեկ տարի մնալ ակումբում։

«Ինձ համար հստակ էր թիմի հետ պայմանագիրը երկարաձգելը: Այս քաղաքում և այս ակումբում ես ինձ զգում եմ ինչպես տանը։ Այստեղ իմ գործը դեռ ավարտված չեմ համարում։ Այնպես որ, ես չեմ մտածում հաջորդ տարի ակումբից հեռանալու մասին»,- Նկունկուի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նախորդ մրցաշրջանում նա Բունդեսլիգայի 33 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։