Պաշտոնական․ Ուելսի հավաքականի դարպասապահը նոր ակումբ ունի

«Նոթինգհեմ Ֆորեսթը» երկու տարվա պայմանագիր է կնքել Ուելսի հավաքականի դարպասապահ Ուեյն Հենեսիի հետ:

35-ամյա ուելսցու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում Հենեսին հանդես է եկել «Բարնլիում» և Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում։ 

Նա այս տարի 6 խաղ է անցկացրել Ուելսի ազգային հավաքականի կազմում, այդ թվում՝ մասնակցել է Ավստրիայի (2:1) և Ուկրաինայի (1:0) հետ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի հանդիպումներին:

Հաջորդ մրցաշրջանում «Նոթինգհեմը» 1998/99 մրցաշրջանից հետո առաջին անգամ կխաղա Պրեմիեր լիգայում։