Լինգարդը հնարավոր է կարիերան շարունակի MLS-ում

«Դի Սի Յունայթեդը» հետաքրքրված է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ MLS-ի ակումբը բանակցություններ է վարում 29-ամյա անգլիացու հետ, ով գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։

Հիշեցնենք, որ այս շաբաթ ամերիկյան թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին։

Նախորդ մրցաշրջանում Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հուլիսի 1-ին ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը մանկունիանցիների հետ։