Երբ ես պայմանագիր ստորագրեցի Ման․Սիթիի հետ, նա շնորհավորեց ինձ և գրեց․ Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Օլե Գունար Սուլշերը շնորհավորել է իրեն՝ գլխավոր մրցակցի ճամբար տեղափոխվելու կապակցությամբ։

Սուլշերը մարզել է Հոլանդին «Մոլդեում»՝ նախքան «Մանչեսթեր Յունայթեդին» միանալը։ Սուլշերի գլխավորությամբ Էրլինգը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային նորամուտը նշել է 16 տարեկանում: Բացի այդ, երկուսն էլ հայրենակիցներ են։

«Երբ ես պայմանագիր ստորագրեցի «Սիթիի» հետ, նա շնորհավորեց ինձ և գրեց. «Հաջողություն, որ տեղափոխվում ես Մանչեսթերի ոչ այն կողմ»:

Մենք երբեմն խոսում ենք: Ինչպես գիտեք, նա մեծ ազդեցություն ունեցավ իմ կարիերայի վրա, երբ ես «Մոլդեում»էի: Նա լավ մարդ է»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։