Հայտնի է՝ որքան կկազմի Էրիկսենի աշխատավարձը նոր ակումբում

Լրագրող Գրեմ Բեյլին բացահայտել է Քրիստիան Էրիկսենի աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում»:

Աղբյուրի համաձայն՝ Էրիկ տեն Հագի թիմում դանիացին շաբաթական 180.000 եվրո կվաստակի։ Հիշեցնենք, որ մոտակա օրերին Էրիկսենը պետք է պայմանագիր ստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Նա կդառնա թիմի երկրորդ նորեկն այս տրանսֆերային պատուհանում։ Կիսապաշտպանը նոր ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ Քրիստիան Էրիկսենը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ, որի կազմում հանդես էր գալիս հունվարից և Անգլիայի Պրեմիեր լիգայում դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։