Տոտենհեմը պատրաստ է իր ֆուտբոլիստներից մեկին ներառել ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերային գործարքում

Փորձելով իջեցնել «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերային արժեքը՝ «Տոտենհեմը» կարող է իսպանական ակումբին առաջարկել իր չորս խաղացողներից մեկին։

Խոսքը Ջովանի Լո Սելսոյի, Տանգի Նդոմբելեի, Հարի Ուինքսի և Սերխիո Ռեգիլոնի մասին է։

Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շարունակում է տարբերակներ փնտրել կենտրոնական պաշտպանի գոտին ուժեղացնելու համար, իսկ Կունդեն իտալացի մասնագետի տրանսֆերային նպատակներից է։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նվազեցնելու համար «Տոտենհեմը» պատրաստ է «Սևիլիային» առաջարկել չորս խաղացողներից մեկին, հայտնում է Daily Express-ը: Ամենահավանական թեկնածուն Ռեգիլոնն է, ում նկատմամբ արդեն հետաքրքրություն է ցուցաբերել «Սևիլիան»։