«Լիվերպուլը» համարվում է «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ պայմանագիր կնքելու ևս մեկ թեկնածու։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ հարձակվողով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Իր հերթին, «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությունը հասկացրել է, որ չեն պատրաստվում բաժանվել խաղացողից։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շարունակում է հարձակվող փնտրել, ով կարող է փոխարինել «Բավարիա» տեղափոխված Սադիո Մանեին, հայտնում է Fichajes-ը։ Բայց Իսակի 50-60 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը կարող է ստիպել բրիտանացիներին դիտարկել նաև այլ տարբերակներ:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայում մասնակցել է 32 խաղի, դարձել 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։