Իտալական գրանդը ֆավորիտ է Սուարեսի տրանսֆերային մրցավազքում

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Այաքսում» և Մադրիդի «Ատլետիկոյում», կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 35-ամյա ազատ գործակալի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի երկու ներկայացուցիչներ․ խոսքը «Միլանի» ու «Մոնցայի» մասին է։

Երկու ակումբներն էլ պատրաստ են պայմանագիր կնքել Լուիսի հետ՝ տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձով:

Աղբյուրը նշում է, որ այս պայքարում առաջատարը ռոսոներիներն են։ Սուարեսը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»: