«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մեկնաբանել է «Ռենում» անհաջող բուժզննման մասին տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28-ամյա պաշտպանը բուժզննում է անցել ֆրանսիական ակումբում, որից հետո «Ռենը» հրաժարվել է նրա հետ պայմանագիր կնքել։
Այնուամենայնիվ, Relevo-ն ավելի ուշ հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ տրանսֆերի խափանման հիմնական պատճառը ակումբի ղեկավարության չցանկանալն է պայմանագիր կնքել խաղացողի հետ, ով անցած մրցաշրջանում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ առանց գոլ խփելու:
«Մինչ սուտը բարձրանում է վերելակով, ճշմարտությունը բարձրանում է աստիճաններով: Դա ավելի շատ ժամանակ է պահանջում, բայց այն միշտ հասնում է մինչև վերջնակետ»,- գրել է Ումտիտին իր սոցիալական ցանցերում։