«Բարսելոնան» հաջորդ շաբաթ կստանա 320-330 միլիոն եվրո հեռուստատեսային իրավունքների վաճառքից։
Դրա շնորհիվ կատալոնական ակումբը կկարողանա ընթացք տալ Ռոբերտ Լևանդովսկու (Բավարիա), Ռաֆինյա Դիասի (Լիդս) և Ուսման Դեմբելեի տրանսֆերներին, ով մոտ է պայմանագրի շուրջ համաձայնության գալուն:
Այս մասին հայտնում է Sport.es-ի լրագրող Ֆերան Կորեասը։
«Բարսելոնան» ավելի վաղ որոշել էր վաճառել իր հեռուստատեսային իրավունքների մինչև 25%-ը և ակումբային ատրիբուտիկաների իրավունքի գրեթե 50%-ը՝ ֆինանսական իրավիճակն ամրապնդելու համար: