Յովիչը պոկեր է ձևակերպել նորամուտի խաղում

Հարձակվող Լուկա Յովիչը տպավորիչ մեկնարկային հանդիպում է անցկացրել «Ֆիորենտինայի» կազմում՝ ընկերական խաղում խփելով չորս գնդակ «Ռեալ Վիչենցայի» դարպասը։

Բուն խաղն ավարտվել է «Ֆիորենտինայի»՝ 7-0 հաշվով հաղթանակով։

Բացի Յովիչից, հաղթողների կազմում գոլի հեղինակ են դարձել նաև Նիկո Գոնսալեսը, Նիկոլո Պերոցին և Ջոնաթան Իկոնեն։

Յովիչը «Ֆիորենտինա» է տեղափոխվել հուլիսի 8-ին՝ «Ռեալից»: