ՊՍԺ-ն որոշում է կայացրել Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ

Ըստ ֆրանսիական LeParisien-ի՝ ՊՍԺ-ն բանակցություններում հրաժարվել է Ռոնալդուի ծառայություններից։

Պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը փորձել է Ռոնալդուի ծառայություններն առաջարկել փարիզյան ակումբին։

ՊՍԺ-ն կարծում է, որ նման տրանսֆերն իմաստ չունի։ Հարձակման գծում մրցակցությունը շատ բարձր է նույնիսկ առանց Ռոնալդուի:

Այս պահին Ռոնալդուի հեռանկարներն այնքան էլ պարզ չեն: «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է, որ պորտուգալացին չի վաճառվում, սակայն, ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։