Կուլիբալին տեղափոխվում է ԱՊԼ

«Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, Կուլիբալին համաձայնության է եկել լոնդոնյան ակումբի հետ անձնական պայմանագրի շուրջ։

Պայմանագիրը կգործի մինչև 2025 թվականը։ Պաշտպանը մեկ մրցաշրջանում կստանա 8 միլիոն եվրո աշխատավարձ։

Սպասվում է, որ գործարքը կավարտվի առաջիկա օրերին: «Չելսին» պաշտոնական առաջարկ է պատրաստում «Նապոլիի» համար։