Պաշտոնական․ Հարոյանը նոր ակումբ ունի

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» հետ։

Հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել իսպանական «Կադիսի» հետ պայմանագիրը խզելուց հետո։

Կիպրոսյան ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Ավելի վաղ Հարոյանը հանդես է եկել նաև «Փյունիկում», Իրանի առաջնությունում, «Ուրալում», «Տամբովում» և «Աստանայում»։