Բալոտելին ակնարկել է՝ որտեղ է շարունակելու կարիերան

Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին իր սոցիալական ցանցերում ակնարկել է, որ հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Լա Լիգայում։

Հարձակվողը հրապարակել է Իսպանիայի դրոշը, ֆուտբոլի գնդակը և իր անունը, որին հաջորդել է հարցական նշան։

Բալոտելին հարցում է թողել երկրպագուների համար, թե արդյոք նրանք կցանկանա՞ն նրան տեսնել Լա Լիգայում:

Երկրպագուների 85%-ը կողմ է եղել Մարիոյին Իսպանիայի առաջնություն տեղափոխելու գաղափարին, իսկ 15%-ը դեմ է քվեարկել։